ԲՀԿ կամավորները 5000-ից ավելի անվադողեր են տեղափոխել Տավուշի դիրքեր
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերը ամրապնդելու նպատակով Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԲՀԿ Երիտասարդների Միութան կամավորական խումբը 5000-ից ավելի անվադողեր է տեղափոխել Տավուշի մարզի սահմանապահ դիրքեր։
ԲՀԿ Երիտասարդների Միությունից հայտնում են, որ այցելության շրջանակներում կամավորական խումբը շրջել է սահմանային դիրքերում, ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին։ Ի պատասխան զենք վերցնելու, դիրքերում մնալու և թշնամու դեմ պայքարելու առաջարկին XXXX զորամասի հրամանատարը ասաց, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզի ռազմական ռեսուրսը լիովին բավարարում է հակառակորդին դիմակայելու և համարժեք պատասխան տալու համար։
Միությունից հիշեցնում են, որ ԲՀԿ երիտասարդների Միությունը օրեր առաջ Աշոտ Անդրեասյանի գլխավորությամբ ձևավորել է 100 հոգուց բաղկացած կամավորական խումբ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի մեկնել առաջնագիծ հայ զինվորի կողքին կանգնելու և հայրենի հողի համար թշնամու դեմ պայքարելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին