Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայում ուսանող օտարերկրացիներ։
Բողոքի հիշյալ երթը կազմակերպել է «Էսքիշեհիրի ադրբեջանական միությունը», որի ղեկավար Ջավիդ Այդընը երթի ավարտին տվել է մամուլի ասուլիս և կրկնել թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը՝ կապված Ղարաբաղի և հայկական այլ պատմական հողերի հետ։ Այդընը շեշտել է նաև, թե հայկական լոբբիստական ուժերը աշխարհով մեկ հակաթուրքական արշավներ են իրականացնում։
Բողոքի երթի մասնակիցները վանկարկել են հակահայկական լոզունգներ և հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանիցները Լոնդոնում «քոռ ու փոշման հետ են գնացել»
- Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են ՀՅԴ-ականների վրա
- Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան