Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 25 մլն-ի
Իրանում մինչև 25 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, առաջիկայում այդ թիվը կարող է մածանալ՝ հասնելով 30-35 մլն։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Նրա խոսքով, համավարակի 150 օրերի ընթացքում երկրում մահացել է 14 հազար հիվանդ։ Վկայակոչելով մասնագետների կանխատեսումները՝ նա նշել է, որ մոտ ապագայում COVID-19 ախտորոշումով հոսպիտալացվածների թիվը կկրկնապատկվի։ Այս պահի տվյալներով համավարակի ողջ ընթացքում հոսպիտալացվել է 250 հազար հիվանդ։
Ռոուհանիան նաև նշել է, որ իրանական առողջապահությունը հինգ դեղամիջոց է օգտագործում կորոնավիրուսի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին
- Մեկ օրում Իրանում COVID-19-ի հետևանքով մահացել է 200 քաղաքացի
- Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազարից ավելի քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան