Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-
Խորեն Բայրամյանն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ. «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները