ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի. Համլետ Թադևոսյան
ՀՊՏՀ խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը:Սակայն, այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է կամ որ մենք հրավիրվում ենք նիստի:Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի, «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը»:Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է:
Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են տեղեկացվել նիստին ներկա հարգելի գործընկերներս, հավանաբար անհատապես տարբեր մարդկանցից ոչ ֆորմալ տեղեկություններ են ստացել, որովհետև պաշտոնական նամակագրությունն ընդհանուր է:Թեև, ըստ կարգի, նիստը պետք է հրավիրեր խորհրդի նախագահը, սակայն, կարծում եմ՝ նա ֆիզիկապես չէր կարող դա անել, որովհետև խուճապահար ռեժիմով արգելանքը հանելու մասին որոշումը ստացել է նիստի մեկնարկից րոպեներ առաջ:Այսպիսով՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու, ինչի հետևանքով խորհրդի մի քանի անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել, հետևաբար՝ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և Կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
- Գործող խորհրդի կազմի խնդիրները օրենքի հետ ակնհայտ են. ՀՊՏՀ խորհրդի անդամ
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է
- ՀՊՏՀ նախկին ռեկտորը հաղորդում է ներկայացնում նախարարի խայտառակ հանցագործության մասին
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան