Ողջ օրվա ընթացքում բնակավայրերի ուղղությամբ որևէ հրետակոծություն չի եղել. Տավուշի մարզպետ
«Ունեցել ենք հերթական խաղաղ օրը, որևէ հրետակոծոթյուն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով, բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառանալ իրենց առօրյա կյանքին. «Դա հնարավոր է եղել նաև երեկ ողջ օրվա ընթացքում կատարված աշխատանքի՝ ենթակառուցվածքների վերականգնման արդյունքում»։
Հ. Չոբանյանն ասաց, որ հակառակորդի կրակոցներից վնասված գույքը հաշվառել են, գրեթե ավարտել են գույքագրման աշխատանքները, թեև վերջնական գնահատում դեռ չկա։ Ամբողջական գույքագրում կունենան մեկ շաբաթվա ընթացքում։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ առանձնացրել են 12 տուն՝ 6 տուն Այգեպարում, 6 տուն Ներքին Կարմիրաղբյուրում, որոնց վերականգնումը կարող են սկսել։
Մարզպետն ասաց, որ եկող շաբաթվա վերջում, ըստ էության, կունենան առաջին վերականգնված տունը կամ տները։
Նա նաև նշեց, որ փոխհատուցում կստանան այն բնակիչները, որոնց մեքենաներն են վնասվել հրետակոծություններից, նաև տուժե լեն տնային կենդանիներ, դրանց տերերը նույնպես կստանան փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետ. Բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին
- Տավուշի մարզպետարանում գործում են աշխատանքների կանոնակարգման խմբեր
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում.մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին