ՄՕԿ նախագահի ընտրությունը կկայանա 2021-ի գարնանը
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը կայանալու է 2021 թվականի գարնանը։ news.ru-ի հաղորդմամբ, համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին կայացած կոմիտեի 136-րդ նստաշարջանի ժամանակ։ Հանդիպումը կայացել է առ-ցանց ֆորմատով։
2021 թ. նախատեսված է ՄՕԿ երկու նստաշրջան։ 137-րդը կայանալու է Աֆրիկայում, որի ժամանակ ընտրվելու է կազմակերպության ղեկավար։ 138-րդ համընկնելու է Տոկիոյի ամառային օլիմիպական խաղերի մեկնարկի հետ։
ՄՕԿ գործող նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ պատրաստ է կրկին առաջադրվել այդ պաշտոնում ընտրվելու համար, եթե նրան աջակցեն կոմիտեի անդամները։ Նա ղեկավարում է կազմակերպությունը 2013 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները