Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 36 նոր դեպք
Նախորդ օրը Չինաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի 36 նոր դեպք, 22-ը՝ ախտանիշներով և 14-ը` ասիմպտոմ: Այդ տեղեկությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:
Ախտանիշներով դեպքերից 16-ը գրանցվել է ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում, որից վեց ախտանիշներով և ինը ասիմպտոմ դեպքերը ներմուծվել են արտասահմանից: Գրում է «Ինտերֆաքս»-ը:
Եկու օր առաջ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 15 նոր դեպք ՝ ախտանիշներով էին 10 հիվանդ և հինգ ասիմպտոմ: Դրանցից 14 դեպքը ներմուծվել է, իսկ մեկ ախտանիշներով վարակ հայտնաբերվել է Սինցզյանում:
Անցյալ տարվա բռնկումից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4634 մարդ, գրանցվել է վարակվածության 83,664 դեպք, որից 2.004-ը ներմուծված:
Մայրցամաքի սահմաններից դուրս գտնվող Չինաստանի տարածքներում հայտնաբերվել է 60 նոր դեպք, 58-ը ՝ Հոնկոնգում և երկուսը ՝ Թայվանում: