«Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը լուծել է հայկական գյուղմթերքով բեռնատարների խնդիրը
Այսօրվանից սկսած՝ Հայաստանից գյուղատնտեսական ապրանքներով բեռնատարները, որոնց արգելել էին մուտք գործել Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ մեթերային շուկա, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կկանգնեն «Բուխտա» մեծածախ կենտրոնի տարածքում՝ Մոսկվա, Դմիտրովսկոե մայրուղի 165, կորպուս 1 հասցեում։
Հիշեցնենք, որ երեկ Panorama.am-ի հետ զրույցում Արմավիր մարզի Խանջյան գյուղի բնակիչ Լեռնիկ Ավագյանը, որը նույնպես իր ապրանքն էր տարել Մոսկվա, ասել էր, որ «Ֆուդ սիթի» մեծածախ շուկան միակն է ՌԴ մայրաքաղաքում, որտեղ հնարավոր է կանգնել բեռնատարներով ու վաճառել ապրանք։ Սակայն երեկ երեկոյան ստիպել էին հայ վարորդներին դուրս գալ շուկայի տարածքից։ Շուկայի սեփականատերը ադրբեջանցի է։
«Շատ պարզ ասացին, որ հայկական ապրանք շուկայում չի ծախվելու, հայկական համարներով ոչ մի մեքենան չի մտնելու շուկա»,- ասել էր նա։
Հայկական ծիրանի շուրջ ստեղծված իրավիճակը հետևել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին, երբ մարտի դաշտում կորուստներ կրած թշնամին որոշել է նախ ռուսական շուկաներից մեկում ցուցադրաբար արկղերով ծիրան գնել ու ոտքերի տակ ճզմել, ապա հայկական ծիրանի մուտքը փակել ադրբեջանցուն պատկանող մեծ շուկա։
Հարակից հրապարակումներ`
- Լուրեր Մոսկվայից. Մի քանի ժամում ծիրանը ծախվել է
- 15 տ ծիրանի և 2 տ դեղձի հայրենասիրություն
- Ադրբեջանցիները թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան