Սահմանապահ բոլոր գյուղերն ունեն ապաստարաններ. Չոբանյան
«Ապաստարանների լրացման, ամբողջացման աշխատանքներ են իրականացվում, խոսքը ոչ միայն ստանդարտ ապաստարանների մասին է, որ կառուցել են, նաև փոքր-նկուղ ապաստարանների»,- ասուլիսում հայտարարեց Տավուշի մազպետ Հայկ Չոբանյանը։
Հարցին արդյո՞ք մի քանի տների մոտակայքում ապաստարան կառուցելու անհրաժեշտության չկա, նա պատասխանեց, որ վերջին տարիներին հատկապես սահմանապահ գյուղերում իրականացվել են ապաստարանների շինարարություն։ Նրա խոսքով, ապաստարանները միայն դպրոցներում ու մանկապարտեզներում չեն կառուցվել, հիմնականում ընտրվել են ամենաապահով տարածքները։
Մարզպետը նշեց, որ բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ։ Կան անհատական և խմբային ապաստարաններ։ Որպես ապաստարան հիմնականում կիրառվել են բնակարանների նկուղները։
Հարցին՝ Տավուշի երեխաներին հյուրընկալել ցանկացողերն օրեցօր ավելանում են, պետական ի՞նչ որոշում է կայացվել այս հարցում, մարզպետն ասաց. «Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին, բայց հայտարարել ենք, որ, ըստ էության, երեխաների հյուրընկալման կարիք այս պահին չկա։ Պաշտոնական տարհանում չենք իրականացրել այս պահի։ Տարհանման երևույթներն ինքնակամ են եղել։ Կառավարության հետ քննարկվում են հնարավոր ճամբարային ձևաչափերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ողջ օրվա ընթացքում բնակավայրերի ուղղությամբ որևէ հրետակոծություն չի եղել. Տավուշի մարզպետ
- Տավուշի մարզպետ. Բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին
- Տավուշի մարզպետարանում գործում են աշխատանքների կանոնակարգման խմբեր
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում.մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում