Տիգրան Աբրահամյան. Տավուշի ռազմական գործողությունները այդպես էլ չեն հանրայնացվելու
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի:
Դրանց հանրայնացումը քաղաքական, բարոյահոգեբանական, քարոզչական առումով կարող է մեծ օգտակարություն ունենալ, բայց որոշակի պայմանններում կարող են ստորադասվել այլ գործոնների՝ ի շահ պետության:
Դա միայն Տավուշին չի վերաբերվում, դա առհասարակ պատերազմի չգրված կանոններից է:
Պետք չէ ռազմական գործողությունների այս փուլը չավարտված ակնկալել, որ պաշտոնական մակարդակով մեզ հետաքրքրող բոլոր հարցադրումների պատասխանները կստացվեն: Դրանց մի մասը դեռ կստացվեն, մի մասը՝ միգուցե չստացվեն, նպատակահարմար չլինի:
Կարևորը արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ամենամեծ տապալումը հենց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրամանատարությանն է
- Տիգրան Աբրահամյան. Յաշմայի բրիգադը մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց բավականին վատ դրության մեջ են դրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին