Հուսով եմ՝ Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում. Ուկրաինացի պատգամավոր
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անտոն Պոլյակովը գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանակն սահմանին տիրող իրավիճակին։
«Ցավոք, վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրմանը: Առճակատման ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք կա, արդեն կան մարդկային զոհեր, և կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:
Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը կարող է բերել սարսափելի աղետի:
Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա բորշչ թափեցին
- Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին