Փորձագետը բացատրել է, թե ինչու են քիչ զբոսաշրջիկներ այցելում Ջավախք
Վրաստանը տնտեսապես կախված է զբոսաշրջությունից և դրա բացակայության պատճառով կրում է հսկայական կորուստներ: Երկիրը զրկվելով COVID-19-ի համավարակի և փակ սահմանների պատճառով միջազգային տուրիզմից՝ ներքին զբոսաշրջության հույս ունի: Որքա՞ն Ջավախքը կարող է գրավիչ և մրցունակ լինել ներքին զբոսաշրջության համար այս պայմաններում, քննարկում են փորձագետները: Jnews-ը գրում է, որ Վրաստանի ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունում մշտապես զբոսաշրջությունն է, Ջավախքն այդ ծրագրերում կա, սակայն նրանք չեն շտապում իրականացնել: Զբոսաշրջիկները հազվադեպ են Ջավախքում լինում, իսկ եթե գալիս են, ապա միայն որոշ ուղղություններով:
Վրաստանում տարածված են մի քանի ուղղություններ՝ ծովը` Աջարիայի ափերը, լեռնային ուղղությունները` Գուդաուրին, Սվանեթին, Թուշեթին, Բակուրիանին, Բորժոմին… Գինու ուղղությունները` Կախեթի, Ռաճա, հին եկեղեցիներն ու պատմությունը` Թբիլիսի, Մցխեթա, Վարձիա, Ռաբաթ… Ջավախքն այս ցանկում ներառված չէ որպես տուրիստական նպատակակետ՝ դրա համար կան բազմաթիվ պատճառներ:
«Ինչպես Վրաստանի բոլոր շրջաններում, այնպես էլ Ջավախքում, հիմնական պատճառը, որ քիչ զբոսաշրջիկներ կան, զբոսաշրջային ենթակառուցվածքն է: Մենք ունենք մի քանի տեղեր, որոնք տարածված են բնակչության շրջանում` Ախալցիխե, Վարձիա, որտեղ շատ այցելուներ կան, այնուամենայնիվ, ապրանքը դիվերսիֆիկացնելու համար ձեզ հարկավոր է ավելի շատ սպասարկում, ծառայություններ և զարգացած ենթակառուցվածքներ: Օրինակ, անհրաժեշտ է ծրագիր, որը կունենա լավ և դրական հետևանքներ: Խոսելով հիմնական ենթակառուցվածքների մասին՝ մենք նկատի ունենք ճանապարհները, տուրիստական վայրերը, կայանատեղիները, զվարճանքի օբյեկտները և այլն: Եվ ինքնաբերաբար, պետությունը պետք է ներդրումներ կատարի դրանցում՝ սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում և այլն: Եվ այն կարևոր նախագծերից մեկը, որն իրականացվում է Ջավախքում և դեռ չի ավարտվել՝ ԲԹԿ-ն է: Շատ կարևոր է, որ այս ուղղությամբ տանող ճանապարհը, որը գտնվում է սարսափելի վիճակում, արագորեն բարեկարգվի: Այնտեղ պետք է բացել տեղեկատվական կենտրոն, սրճարան և հանրաճանաչ դարձնել այն հուշարձանները, որոնք գտնվում են տարածաշրջանում: Դա շատ ժամանակ է պահանջում: Այսօր կամ վաղը այս ծրագիրը հնարավոր չէ ավարտվել, բայց եթե չսկսել այսօր, ապա 3-4 տարի անց մենք արդյունք չենք ունենա», – ասել է զբոսաշրջության փորձագետ Վատո Ասաթաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա