19.07.2020. Կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, ապաքինվել է 171 մարդ: Արձանագրվել է մահվան 14 դեպք, որից չորսը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է:
Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34877 դեպք, որոնցից 23294-ն` առողջացած, մահացել է 846 մարդ, որից 205-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10737 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 146717 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.07.2020. Կորոնավիրուոսով 15 հիվանդ է մահացել
- 17.07.2020. Կորոնավիրուոսով 23 հիվանդ է մահացել
- 16.07.2020. Կորոնավիրուսից 15 հիվանդ է մահացել
- 15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան