Քաղաքական 21:01 19/07/2020 Հայաստան

Ագրեսիվ և ռազմատենչ Ադրբեջանին ԱԳ նախարար պետք չէ

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Ռազմական հերթական սադրանից հետո, ավելի շուտ ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի զարմանս շատերի, հրապարակային կշտամբանքից հետո աշխատանքից հեռացրեց երկարամյա արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին։ Ճիշտ է, նրա շուրջ օղակը սեղմվում էր մի քանի ամիս, բայց անակնկալ էր, որ պաշտոնաթողությունը վրա կհասնի հենց այդ ժամին, հենց այդպիսի նսեմացնող ձևով։

Հուլիսյան մարտերում Ադրբեջանի ռազմական ձախողումը կրկին ի ցույց բերեց Ալիևի վարած արտաքին քաղաքականության սնանկությունը՝ մեծ վնաս հասցնելով նաև երկրի ու հենց Ալիևի կերպարին։ Արտաքին գործերի նախարարին հեռացնելով` փորձ արվեց պարտության դառը ծանրությունը հեռացնել բանակից, որի վարկը  կտրուկ անկում էր ապրում գեներալի մահվան, դիրքի,  թանկարժեք ԱԹՍ-ների կորստյան և վերջապես ՈւԱԶ-ի անիմաստ մարևրի արդյունքում։
Ուժի կիրառումն այս անգամ Ալիևը փորձում էր արդարացնել անպտուղ բանակցություններով։ Պատահական չէ, որ նա այդ մասին հրապարակային նշեց կառավարության նիստում, որտեղ փորձում էին «գտնել Մամեդյարովին»։

Բանն այն է, որ Ալիևը դժգոհում է, որ փորձեր են արվել COVID-ի հետ կապված համաձայնություններ ձեռք բերել Հայաստանի ու Արցախի հետ։ Սա ցույց է տալիս Ալիևի հակամարդկային կերպարը։
Երբ համաշխարհային հանրությունը ջանքեր էր թափում հաստատելու գլոբալ զինադադար՝ համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար, Ադրբեջանի նախագահը նույն այդ մոտիվացիայով կշտամբում ու նսեմացնում է իր դիվանագիտական ծառայությանը։

Ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի առավելապաշտական, ոչ ճկուն, ոչ մարդակենտրոն մոտեցումը, որը վերածվել է ամեն գնով տարածքներ վերադարձնելու մոլուցքի, այն հիմնական պատճառն է, որ բանակցություններում առաջընթաց չի լինում, ինչն էլ հանգեցնում է ուժային բռնկումների։

Ակնհայտ է նաև, որ Ալիևների կլանն առաջնային խնդիր ունի իշխանությունը երկարացնելու ու լեգիտիմացնելու։ Եվ այդ գործընթացում հանրային աջակցություն ապահովելու համար առանցքային դերակատարություն ունի հակահայկականությունն ու Ղարաբաղի վերադարձի նարատիվը։

Եվ երբ շատ միջազգային փորձագետների մոտ հարց է առաջանում, թե ինչու հիմա, և ինչու Տավուշում, ապա հայացքները պետք է ուղղել Բաքու, որը վերջին շրջանում հակամարտությունը «տաք» պահելու և ստատուս-քվոյի անկայունությունը ցույց տալու համար շարունակաբար ընդլայնում է սադրանքների աշխարհագրությունը՝ ներառելով նաև հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ մեկ Նախիջևանի, մեկ Տավուշի ուղղությամբ։

Ադրեջանի ռազմավարությունը չի փոխվել․ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ուղեկցող հարկադրական դիվանագիտության  միջոցով ստիպել հայկական կողմերին գնալ զիջումների։ Նման «վտանգավոր լարախաղացության» արդյունքում էլ լինում են սրացումներ՝ Ադրբեջանի համար առանց որևէ արդյունքների, ինչպես եղավ 2016թ․-ի ապրիլին, այնպես էլ 2020թ․-ի հուլիսին։

Հակահայկական այդ ատելությունը, Ալիևի անհեթեթ պատմական հավակնությունները և ամբարտավան վստահությունը սեփական ճշմարտացիության մեջ՝ անխուսափելիորեն բերելու էին այնպիսի իրավիճակի, երբ ադրբեջանական իշխանությունները կորցնելու էին կապն իրականության հետ, ինչի դրսևորումն էր ադրբեջանական իշխանությունների պաթետիկ, խղճալի սպառնալիքները՝ հրթիռակոծելու հայկական ատոմակայանը։

Սա ոչ միայն ահաբեկչական հանցագործություն է, այլ նաև ցույց է տալիս, որ այդ երկիրը դուրս է միջազգային հանրությունից և չի կիսում պետությունների միջև փոխգործակցությունը կարգավորող հիմնարար սկզբունքներն ու արժեքները։

Այս ամենում Ադրբեջանին արերկբայորեն աջակցում է միջազգային հանրության և տարածաշրջանային անվտանգության համար գլխացավ դարձած մեկ այլ երկիր՝ Թուրքիան, որը դարձել է գրեթե բոլոր հարևան երկրների  համար սպառնալիք։ Թուրքական բարձրագույն իշխանության միանշանակ աջակցությունը Ադրբեջանի ռազմական նկրտումներին ցույց է տալիս, թե այդ երկիրը որքան անպատասխանատու  է տարածաշրջանային անվտանգության նկատմամբ։ Թուրքիան այլևս անկարող է և նույնիսկ չի էլ ցանկանում թաքցնել իր իմպերիալիստական հավակնությունները, որը խորապես պետք է մտահոգի ինչպես գլոբալ, այնպես էլ ռեգիոնալ անվտանգության պահպանմամբ հետաքրքրված խաղացողներին։

Ադրբեջանական այս հերթական ագրեսիան էապես ազդելու է խաղաղ գործընթացի վրա, որն առանց այդ էլ դոփում է տեղում։ Ալիևը շարունակում է խորացնել խզումը երկու երկրների ու ժողովուրդների միջև՝ վստահության ամրապնդման ջանքերը փոխարինելով տարաբնույթ թանկարժեք, բայց, ինչպես դեպքերը ցույց տվեցին, ոչ այդքան օգտակար սպառազինությամբ։

Դիվանագիտական փորձի բացակայությամբ արտաքին գործերի նախարարի նշանակումը վկայում է, որ Ալիևը հույսեր չի կապում բանակցությունների հետ և շարունակելու է շեշտը դնել ռազմական լուծման վրա։ Մյուս կողմից էլ թույլ ԱԳ նախարարը նշանակելու է, որ արտաքին քաղաքականությունը բացառապես մշակվելու է նախագահի աշխատակազմում և Ալիևի ռազմական ֆանտազիաներն այլևս ձերբազատված են դիվանագիտական թեկուզև նվազ զսպումներից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեգհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}