Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 քաղաքացու մոտ
Արցախւ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ, ով Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Արցախի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 168 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
- Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել