ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի հայտարարությունները խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Կոմերսանտ» պարբերականի հարցերին։ Հարց ու պատասխանը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական էջում։
Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել:
Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության:
Հարց. Արդյո՞ք հետագայում խոսք կլինի մարդասիրական փոխանակումների վերաբերյալ:
Աննա Նաղդալյան. Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Սակայն վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելու կարիք դեռևս չկա
- ԱԳՆ խոսնակ. Թուրքիան պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմամբ, ոչ թե ներգրավի հակահայ նոր նախաձեռնություններում
- ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը. ԱԳՆ
- ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին