Բրիտանիան 90 միլիոն դոզա հնարավոր Covid-19-ի պատվաստանյութի ձեռքբերման պայմանագիր է կնքել
Մեծ Բրիտանիան երկու օտարերկրյա դեղագործական հսկաների հետ գործարքներ է կնքել՝ նոր կորոնավիրուսային պատվաստանյութերի 90 միլիոն խմբաքանակ գնելու համար, ևս 40 մլն գնելու հնարավորությամբ։
Daily Mail-ի հաղորդմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել BioNTech-ի և գերմանական Pfizer ֆիրմաների հետ, որոնցից պատրաստվում են գնել 30 միլիոն դոզա, և Ֆրանսիայի Valneva-ից՝ 60 միլիոն դոզա:
90 միլիոնը կլինի ի հավելումն այն 100 միլիոն դոզա պատվաստանյութին, որ մշակում են Օքսֆորդի համալսարանը AstraZeneca-ի հետ համատեղ, ինչպես նաև մեկ այլ Լոնդոնի Imperial College-ում, որը հունիսին սկսել է մարդկանց վրա փորձարկումները։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան