Եվրամիության լարված գագաթնաժողովում բանակցությունները կշարունակվեն այսօր
Սպիտակ ծուխը, եթե ԵՄ գագաթնաժողովը համեմատեք Վատիկանի կոնկլավի հետ, տեսանելի չէ:
Մակրոնը նախազգուշացրել է, որ Նիդերլանդների և Ավստրիայի առաջնորդների պահվածքը կարող է «վատ ավարտվել ամբողջ ԵՄ-ի համար»:
Ձեռքը սեղանին խփելով՝ Մակրոնը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի գործողությունները համեմատել է Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի գործողությունների հետ, նաև կտրուկ քննադատելով Ավստրիայի կանցլերին:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ տնտեսական խթանման ծրագրի վերջնական օրինագիծը կուղարկվի Փարիզ և Բեռլին, այլ ոչ թե Վիեննա:
Euronews-ի հաղորդմամբ, Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Շվեդիան համաձայն չեն կորոնավիրուսից առավել տուժած երկրներին (Իտալիա, Իսպանիա և մասամբ Ֆրանսիա) կես միլիարդ եվրո հատկացնելու ծրագրերին:
Այսպիսի ժեստը քառյակին արդարացված չի թվում, նրանք պահանջում են դիմացը բարեփոխումներ:
Տնտեսական աջակցության փաթեթը ԵՄ յոթամյա բյուջեի բաղկացուցիչ մասն է, որը մոտենում է 2 տրիլիոն եվրոյի:
Էմանուել Մակրոնը սպառնացել է լքել գագաթնաժողովը, այլ ոչ թե ստորագրել «վատ գործարք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին