Շախմատի օրվա առիթով ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը կազմակերպում է հանդիպում աշխարհահռչակ շախմատիստների հետ
Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ հուլիսի 20-ին` նյույորքյան ժամանակով 10:00-ին (ՀՀ ժամանակով 18.00-ին) ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կկազմակերպվի առցանց ինտերակտիվ հանդիպում` աշխարհահռչակ շախմատիստների, ՄԱԿ-ի և միջզգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից՝ միջոցառումը զուգահեռաբար կհեռարձակվի ՄԱԿ-ի և Շախմատի միջազգային ֆեդերացիայի կայքերի միջոցով:
Միջոցառմանը մասնակցելու են Լևոն Արոնյանը, Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը և այլոք։
Նշենք, որ Շախմատի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2019թ. դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունված 74/22 բանաձևի հիման վրա, որը ներկայացվել է Հայաստանի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին