ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ենթադրաբար տեղեկությունը ստուգման արդյունքում չի հաստատվել:
Բանկից տեղեկացնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը, ավելի վաղ տարհանված աշխատակիցներն արդեն իրենց աշխատատեղերում են և շարունակում են հաճախորդների սպասարկումը:
Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան