Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1039 դեպք: Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 900:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5687 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 232-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան