Փաստաբան. Դատավոր Նարինյանը չի ընդունում մեղադրանքը
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը չի ընդունում իրեն առաջադրված
մեղադրանքը։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Մհեր Հակոբյանը։
«Որևէ հոդվածով իրեն մեղավոր չի համարում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Նարինյանն այսօր կալանավորվել է։ Նա այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատորաղական հիմնարկում։
«Այս պահին ուսումնասիրում ենք կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը, դրանից հետո իմ վստահորդի հետ կքննարկենք ու ըստ դրա կորոշենք՝ բողոքարկե՞լ այն, թե՞ ոչ»,-ասաց դատավորի պաշտպանը։
Սնանկության գործով դատարանի դատավորին մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով՝
38-308-րդ հոդվածի 2-րդ մաս՝ հանցկացությունը՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով
190-րդ հոդված՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)
310.1-րդ հոդված՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը
314.3-րդ հոդված՝ պաշտոնեական կեղծիքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին՝ երկու դատավորի ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին