Փորձագետները փաստում են աշխարհում զենքի վերահսկման համակարգի փլուզումը
Միջազգային անվտանգության առանցքային հիմնախնդիրները, ներառյալ միջուկային զենքի չտարածման հացրեն են քննարկվել միջուկային աղետը կանխելու Լյուքսեմբուրգի միջազգային ֆորումի առցանց խորհրդակցության ժամանակ անցկացվող հատուկ նստաշրջանի ընթացքում: Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Քննարկման արդիականությունը պայմանավորված է զենքի վերահսկման համակարգերի փաստացի փլուզմամբ»,- ասվում է ֆորումի մամուլի ծառայությունից երկուշաբթի «Ինտերֆաքս»-ին տրամադրված տեղեկատվության մեջ: Փորձագետները նաև նշել են միջուկային ու սովորական սպառազինության և ռազմական տեխնոլոգիաների նոր տիպերի արագացող զարգացումը, միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի փլուզումը, անորոշ վիճակ է ստեղծվել Ստրատեգիական հարձակողական սպառազինության պայմանագրի, «Գործողությունների համապարփակ ծրագրի» (JCPOA) և Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Համաժողովին մասնակցում էին միջուկային անվտանգության, զենքի կրճատման և վերահսկման ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ և դիվանագետներ: Դրանց թվում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը, Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախկին Պաշտպանության նախարար Վիլյամ Փերին, Ֆեդերացիայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Լուկինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը և ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոզ Գոթեմյուլլերը և այլոք:
Միջուկային աղետը կանխելու Լյուքսեմբուրգյան ֆորումը ստեղծվել է Միջուկային աղետը կանխելու միջազգային խորհրդաժողովի որոշմամբ, որը տեղի է ունեցել 2007 թ-ի մայիսի 24-25-ը Լյուքսեմբուրգում: Այն խոշորագույն հասարակական կազմակերպություններից մեկն է, որը միավորում է աշխարհի առաջատար փորձագետներին միջուկային զենքի չտարածման, սպառազինության կրճատման և սահմանափակման ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին