Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր կան
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
COVID-19-ով վարակված քաղաքացիներից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի աշխտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 171 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 94 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3796 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 քաղաքացու մոտ
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան