Կրակոցներ են եղել տարբեր բանակային կորպուսների ու մարզերի ուղղությամբ. ՊՆ
«Գիշերը նորից անցել է համեմատաբար հանգիստ, մոտ 137 կրակոցներ են եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, մասնավորապես կրակոցներ եղել են Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին, որպես կանոն, ՀՀ Զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, եղել են կրակոցներ այլ բանակային կորպուսների ու մարզերի ուղղությամբ, մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ, օգտագործվել է ավտոմատ նռանականետ։
«Դիպուկ կրակոցներին հայկական ԶՈւ-ն պատասխանել է թիրախային դիպուկ կրակով ու լռեցրել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Հարցին՝ ամփոփելով սահմանային բախումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, ի՞նչ տվեցին դրանք ՀՀ-ին, ի՞նչ միջանկյալ հետևություններ կարելի է անել, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Որպես զինվորական՝ ասեմ, որ առաջին հերթին տվեցին մեր Զինված ուժերին փայլուն հաղթանակ։ Ընդհանուր առմամբ, մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական ու զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, զարգացման առումներով ունեցանք աճ, բարձրացում։ Չնայած ցավալի կորուստներին, նյութական որոշակի ավերածությունների, մեր կամքը, վճռականությունն ավելի ամրապնդեց»։
Հարցին՝ որքա՞ն մեծ է այսօր կտրուկ էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին նախիջևանյան կողմից լայնածավալ ռազմական գործողություններ են ծրագրում, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որտեղից հստակ ինֆորմացիա, որ նման բան են ծրագրում։ Միգուցե նպատակներ ունեն, բայց վաղաժամ է հստակ հայտարարություն անել լայնածավալ գործողությունների ծրագրի մասին։ Ամեն դեպքում Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգություններից»։
Հարակից հրապարակումներ`
- 3-րդ զորամիավորման ժամկետային զինծառայողները խնդրել են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ
- Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է. ՊՆ
- ՊՆ. Գիշերը պահպանվել է հարաբերական անդորր
- Ոչ կանոնավոր, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից. ՊՆ
- ՊՆ. Գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր
- Զորակոչն ու զորացրումն իրականացվում է բնականոն ընթացքով. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին