Ֆրանսիայում այսօրվանից պարտադիր է դիմակը․ այն չդնելը կտուգանվի 135 եվրոյով
Այսօրվանից Ֆրանսիայում պարտադիր է դառնում դեմքի դիմակներ դնելը փակ հասարակական տարածքներում` երկրում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Փակ տարաքների մեջ են մտնում հանդիպումների և ներկայացման դահլիճները, կինոթատրոնները, ռեստորանները, հյուրանոցները, խաղասենյակները, ուսումնական կենտրոնները, արձակուրդային կենտրոնները, գրադարանները, երկրպագության վայրերը, փակ սպորտային վայրերը, թանգարանները, օդանավակայանները և այլն:
Առողջապահութայն նախարարությունը հայտնում է, որ ցանկում ավելացվել են նաև խանութները, առևտրի կենտրոնները, բանկերը, փակ շուկաները։ Դիմակները շարունակում են պարտադիր լինել նաև հասարակական տրանսպորտում:
Դիմակ չդնելը կհանգեցնի 4-րդ կարգի տուգանքի՝ 135 եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին