Վանա լճում խեղդված փախստականների թիվը հասել է 60-ի
Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որն ավելի քան 60 փախստական էր տեղափոխում։
Նշվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը, լճից դուրս է բերվել ևս18 փախստականի դի։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 60-ի դիերը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ջոկատները և ոստիկանական ուժերը Վանա լճի Կտուց կղզու շրջակայքում շարունակում են դիերի որոնման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։
Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականներն Իրանի կողմից են ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան