Կալիֆորնիացի պրոդյուսերն ազատազրկվել է Ուորհոլի և Բասկիայի կեղծ նկարները վաճառելու համար
Կալիֆորնիայի բնակիչը, որը փորձել էր վաճառել հայտնի նկարիչների կեղծ աշխատանքները, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Աշխատանքների մեջ եղել են ստեղծագործություններ, որոնք իբր ստեղծել են ամերիկացի նկարիչներ Էնդի Ուորհոլն ու Ժան Միշել Բասկիան։
News.ru կայքը, հղում անելով The Art Newspaper-ին, գրում է, որ Արևմտյան Հոլիվուդում ապրող պրոդյուսեր Ֆիլիպ Ռայթերը մեղավոր է ճանաչվել ինտերնետային խարդախությունների, անձնական տվյալների գողության և ապօրինի հարկերի վերադարձման համար։
Ռայթերը կեղծ նկարները ներկայացրել է որպես բնօրինակ, դրանց համար կազմել է նամակներ և ստացական նախորդ գնումներից, որոնք, իբր, հաստատել են դրանց իսկությունը և ծագումը:
Ընդհանուր առմամբ, նա մտադրվել է յուրացնել ավելի քան 6 միլիոն դոլար, մինչ օրս նրան հաջողվել է ապօրինի ճանապարհով վաստակել 750 հազար դոլար: