ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ. հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ:
Տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողովից հայտնում են, որ գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում:
ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հյուրասիրություն՝ Մոսկվայում հայկական ծիրանի համար հերթ կանգնած մարդկանց
- Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում
- «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը լուծել է հայկական գյուղմթերքով բեռնատարների խնդիրը
- Լուրեր Մոսկվայից. Մի քանի ժամում ծիրանը ծախվել է
- 15 տ ծիրանի և 2 տ դեղձի հայրենասիրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան