Տիգրան Աբրահամյան. Պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստվել հաջորդ հարվածին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ չգիտենք, թե երբ կվերսկսվի, ինչպես կդրսևորվի, ինչ մասշտաբներ կունենա։
Բայց դա մեզ որևէ ձևով հետ չի պահում արագ վերլուծելու մեր բացթողումները, խոցելի կետերը, վերացնելու մեր գլոբալ՝ մարտական խնդիրը լուծելու ճանապարհին եղած խոչընդոտները։
Անելիքներ շատ ունենք, պետք է զբաղվել հենց այսօրվանից, գիշեր ու ցերեկ, առանց դադարի։ Պետք է պատրաստվել, պատրաստվել վատ սցենարին։
Եվ վերջում, կրկին, պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստվել հաջորդ հարվածին, պետք է պատրաստվել ամենավատ սցենարին, ամենածանրին, ամենամասշտաբայինին։ Կարևոր չի, թե հաջորդը ինչ մասշտաբի կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան