Աննա Մելիքյանի «Փերի» ֆիլմը վարձույթում կլինի օգոստոսի 1-ին
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր «Փերի» ֆիլմը, որի պրեմիերան ինքնամեկուսացման շրջանում կայացել էր առ-ցանց ապրիլին, օգոստոսի 1-ից կցուցադրվի մեծ էկրանին։ Վարձույթից ստացված հասույթը կուղղվի կինոթատրոններին՝ ամիսներ շարունակ փակվելուց հետո վերականգնման գործընթացում ինդուստրիային օժանդակելու համա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «ԿինոՊոիսկ»-ի մամուլի ծառայությունից։
«Փերի» դրամայում գլխավոր դերերը կատարել են Կոնստանտին Խաբենսկին ու Եկատերինա Ագեևան։
Ֆիլմը ստեղծվել է «Կինոփրայմ» ֆոնդի աջակցությամբ։ Կազմակերպության գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը նշել է, որ ֆիլմի թողարկումն այս պայմաններով ոլորտին աջակցության անհրաժեշտ միջոց կլինի այդ բարդ շրջանում։
«Փերի» ֆիլմի գլխավոր հերոսը Եվգենի Վեոյգինն է՝ «Կոլովրատ» հայտնի խաղի ստեղծողը։ Մի օր նա պատահաբար ծանոթանում է երիտասարդ ակտիվիստ Տանյանի հետ, որը երազում է դերասանուհի դառնալ, եւ այդ իրադարձությունը փոխում է նրա կյանքը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում
- Աննա Մելիքյանը ֆիլմ է նկարահանում սիրային եռանկյունու մասին
- Աննա Մելիքյանն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին
- Աննա Մելիքյանի «Սիրո մասին. միայն մեծահասակների համար» ֆիլմով կեզրափակվի «Կինոտավր» փառատոնը
- Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը