Դատավոր Կուբանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակի ժամը 18-ին
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի այսօր ժամը 18-ին։ Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է։ Հիշեցնենք, որ միրջնորդությունը քննել է դատավոր Աննա Մաթևոսյանը։
Panorama.am-ի հետ զրույցում դատավորի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրան մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ Կուբանյանի գործը որևէ կերպ կապ չունի սնանկության դատարանի՝ արդեն կալանավորված դատավոր Գևորգ Նարինյանի գործի հետ։
«Կուբանյանը գործ չունի Նարինյանի հետ, որ գրել են մտերիմներ են, իրար հետ են գործ արել, լրիվ սուտ է, անգամ գաղտնալսումներով նման ապացույց չկա»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով, կապն այնքանով է, որ աճուրդի հանված բնակարանը, որը եղել է Կուբանյանի վարույթում, գնել է Նարինյանի մորաքրոջ որդին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Դատավոր Նարինյանը չի ընդունում մեղադրանքը
- ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին՝ երկու դատավորի ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան