Երևանում 1-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից
Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից 1-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ ոստիկանությունում նշանակված է փորձաքննություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Հուլիսի 18-ին ժամը 10։50-ին «Արաբկիր» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2019 թվականին ծնված երեխա։ Փոքրիկը նման վնասվածք է ստացել իրենց բնակարանի պատուհանից ընկնելու պատճառով»,- հայտնեցին ոստիկանությունից և հավելեցին, որ նշանակված է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։