Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը. Տավուշի մարզպետ
«Այսօր առավոտվանից հնարավորություն ունենք ակտիվ շարունակել աշխատանքները, մարդիկ լիարժեք ներգրաված են իրենց աշխատանքներում»,- ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով, մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
«Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը։ Մենք կփորձենք վերանվանել այդ տերմինը և ակտիվորեն զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը»,- ասաց մարզպետը։
Հ. Չոբանյանը նշեց, որ արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական խնդիրները. «Այսօր ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, որովհետև հրետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։ Այսօրվանից կսկսենք նաև այդ աշխատանքները, մի քանի օրվա մեջ նաև դա կավարտենք։ Համապատասխան վերաբերմունք կլինի այդ ավերածությունների հետևանքների հետ կապված»։
Նա հայտնեց, որ ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում են տարբեր հասարակական կառույցների, միջազգային կառույցների, հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում.
«Մեր գործընկերների հետ միասին մենք շատ ակտիվ պետք է բնակավայրերում աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում մեր երեխաների ամառային հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ»։
Հայկ Չոբանյանն ասաց, որ սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային հանձնաժողով։
«Այն անցկացվելու է առցանց եղանակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ ունենք համավարակի ու արտակարգ իրավիճակի հետ կապված։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին մենք ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները»,- նշեց մարզպետը։
Հայկ Չոբանայնն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն, այսօրվա դրությամբ Տավուշում հրետակոծությունների հետևանքով 50 շինություն այս կամ այն չափով վնասվել է, 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։
Մարզպետի խոսքով, ամեն ինչ անում են, որ այս տարվա ընթացքում բոլոր վնասված տները վերականգնվեն։
Հարակից հրապարակումներ`
- Կրակոցներ են եղել տարբեր բանակային կորպուսների ու մարզերի ուղղությամբ. ՊՆ
- Մովսեսի եկեղեցում այսօր պսակադրության արարողություն է եղել
- Ողջ օրվա ընթացքում բնակավայրերի ուղղությամբ որևէ հրետակոծություն չի եղել. Տավուշի մարզպետ
- Տիգրան Աբրահամյան. Տավուշի ռազմական գործողությունները այդպես էլ չեն հանրայնացվելու
- ԲՀԿ կամավորները 5000-ից ավելի անվադողեր են տեղափոխել Տավուշի դիրքեր
- Տավուշի մարզպետ. Բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին
- «Հայրենիք» կուսակցությունը կօգնի Տավուշին ռազմական ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում
- Տավուշի մարզպետարանում գործում են աշխատանքների կանոնակարգման խմբեր
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում.մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին