
Մոսկվայում ադրբեջանցին ծեծի է ենթարկել ոստիկանին
Մոսկվայի կենտրոնում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել իրավապահին։ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել։
Ria-ի հաղորդմամբ, հուլիսի 15-ին կասկածյալը մասնակցել է Տվերսկայա փողոցի մերձակայքում տեղի ունեցած չարտոնված միջոցառմանը: Նա բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, որը փորձել է կանգնեցնել անօրինական գործողությունները:
Տուժածը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, ցնցում։ Հարձակվողից ստորագրութուն է վերցվել՝ չհեռանալու մասին։