Քաղաքական 13:52 20/07/2020 Հայաստան

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայից կարելի է ակնկալել ցանկացած բացասական զարգացում

Թուրքիան չի դադարում Ադրբեջանի մեծ եղբոր դերը խաղալ ու նաև ակնհայտ հավակնություններ դրսևորել տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելու համար: Անկարան անթաքույց փորձում է խառնվել արցախյան խնդրի կարգավորմանը:

Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, արվող հայտարարությունների ու հնարավոր քայլերի մասին Panorama.am-ը զրուցել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։

Panorama.am- Ինչքա՞ն հեռու է պատրաստ գնալ Թուրքիան Հայաստանի հետ հակամարտությունում։

Ռ.Մելքոնյան- Պետք է մի բան ֆիքսենք, որ Թուրքիան ահաբեկչական մտածելակերպ ունեցող պետություն է, քանիցս ապացուցել է իր այդ մտածողությանը հավատարիմ լինելն ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրերում, երբ սիրիական պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան օգտագործում է ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչներին իր պատերազմական գործողությունների  համար ընդդեմ սիրիական օրինական իշխանությունների։

Այս փաստն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ներթուրքական զարգացումներում՝ ընդդիմություն-իշխանություն հակամարտության ժամանակ, ի հայտ են գալիս բազմաթիվ փաստեր, երբ թուրքական պետական կառույցները զենք են մատակարարել ահաբեկիչներին, նրանց վարժեցրել են և այլն։ Նաև սրա հիման վրա մենք կարող ենք ասել, որ Թուրքիայից նմանատիպ սպառնալիք ուղղված Հայաստանին չի կարելի բացառել, որովհետև այդ պետության մտածողությունն է այդպիսին և, ըստ նպատակահարմարության, կարող է ևս մեկ անգամ դիմել այդ քայլին։

Այդ նույն ահաբեկիչները, որոնք կռվում էին Սիրիայում ի օգուտ Թուրքիայի, այսօր մի մասը գտնվում է Լիբիայում, էլի պատերազմում են Թուրքիայի օգտին, և չի կարելի բացառել, որ նրանց մի մասին կարող են նաև ուղղորդել դեպի հայ-ադրբեջանական ճակատ։ Իհարկե, տարբեր այլ հանգամանքներ ևս կան այս հարցի համատեքստում, բայց այն, որ Թուրքիան պաշտոնապես երկրի նախագահի ու պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարել է, որ ստարելու է  Ադրբեջանին ամեն կերպ, անելու է գործուն քայլեր, հուշում է մեզ, որ Թուրքիայից կարելի է ակնկալել ցանկացած բացասական զարգացում։

Panorama.am- Պարոն Մելքոնյան, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Թուրքիայի հայտարարություններին, արդո՞ք դրանք համարժեք են, որո՞նք պետք է լինեն հայկական կողմի քայլերն այս իրավիճակում։

Ռ.Մելքոնյան- Արտգործնախարարության վերջին մի քանի հայտարարությունները, կարծում եմ, շատ համարժեք ու կոշտ էին, որոնք բացահայտում էին թուրքական քաղաքականության ամբողջ խորքային, հակամարդկային բնույթը,  այն, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտին Թուրքայի ներգրավմանը, ընդհանրապես նրա ապակառուցողական քաղաքականությանը։

Բայց մինչ այս, մոտավորապես երկու տարի, մեր պաշտոնական հռետորաբանության մեջ, չգիտես ինչու, նկատվում էր լռություն, անտարբերություն թուրք-ադրբեջանական բացահայտ հակահայկական քաղաքականության նկատմամբ։ Մեր հայտարարությունները զուսպ էին, երբեմն այդ հայտարարությունները բացակայում էին, մեր երկրի քաղաքական ղեկավարության կողմից չենք լսել շատ կոշտ հայտարարություններ ուղղված Էրդողանին, Ալիևին։ Ընդհակառակը՝ Ազգային ժողովում իշխող կուսակցության պատգամավորների կողմից լսել ենք հայտարարություններ, որ կան լավ թուրքեր, պետք է երկխոսել և այլն։

Դրա համար կարող ենք ասել՝ այն, ինչ հիմա է կատարվում, ողջունելի է, այն, ինչ կատարվել է մինչ այս պետական արձագանքի մակարդակով, մեղմ ասած, մտահոգիչ է։

Մենք ի՞նչ պետք է անենք։ Անպայմանորեն միջազգային հանրությանը, միջազգային համապատասխան կառուցներին պետք է ներկայացվի Ադրբեջանի, Թուրքիայի ողջ հակամարդկային բնույթը, ինչը հիմա արվում է մեր կողմից   տարբեր հայտարարություների, քայլերի միջոցով։ Սա համապետական, համազգային խնդիր է, այստեղ քաղաքական կողմնորոշումներ, ընդդիմություն, իշխանություն, նախկիններ, ներկաներ, չի կարող նման բաժանում լինել, որովհետև վերաբերում է  մեր ողջ երկրին, ժողովորդին։

Այս քայլերը պետք է շարունակենք, բնականաբար, էլ ավելի արդյունավետ դարձնենք այն անվտանգային մեխանիզմները, որոնց անդամակցում ենք։ Խոսքը ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին է, այլ ոչ թե տարբեր շահերից ելնելով փորձենք հարվածել այդ հարաբերություններին, փորձենք վտանգել այդ հարաբերություններում եղած այն կարևոր դիրքերը, որոնք կազմում են նաև մեր անվտանգության կարևոր բաղադրիչները։

Panorama.am- Ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային կառույցներից, հանրությունից Թուրքիայի գործողությունների դեմ։

Ռ.Մելքոնյան- Այդ առումով շատ լավատես չեմ, շատ մեծ հույս չեմ կապում միջազգային ոչ կառույցների, ոչ արձագանքի հետ։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ քանիցս այդ նույն միջազգային հանրությունը լռել է կամ հերթապահ հայտարարություններն է արել և Ցեղասպանության ժամանակ, և հետո՝ սիրիական պատերազմի, Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացման ժամանակ։ Այդ հայտարարություններն ամեն դեպքում անհրաժեշտ են, բայց պետք չէ ֆետիշացնել, հույսներս դնել միայն այդ հայտարարության վրա։ Դրանք քաղաքականության անհրաժեշտ բաղադրիչներ են, բայց, միայն դրանց վրա հենվելով, ոչնչի մենք չենք կարող հասնել։

Իրականությունն այն է, որ մենք պետք է հենվենք միայն մեր ուժերի, մեր բանակի վրա, այն կարևոր անվտանգային մեխանիզմների վրա, որոնք, կարծում եմ, ավելի իրատեսական են։

Panoramа.am- Շնորհակալություն զրուցի համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}