Սամվել Մանուկյանը՝ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորության մեծամասնական թեկնածուն Սամվել Մանուկյանն է։ Jnews-ը գրում է, որ այսօր «Վրացական երազանքը» ներկայացրել էիր մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը կներկայացնի պատգամավոր Սամվել Մանուկյանը։
«Սամվել Մանուկյանը հիմա էլ Վրաստանի խորհրդարանում լավ է ներկայացնում երկու շրջանի շահերը»,- այսպեսէ ներկայացրել Մանուկյանին Իրակլի Կոբախիձեն։
Սամվել Մանուկյանը 2016 թվականից «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: