Երեք րոպեն մեկ` մեկ փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝ վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:
Նվիրատուների ցանկը և փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորև բերված հղման ներքո:
և կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,-գրել է կառավարության ղեկավարը։
Ավելի ուշ նա հավելեց՝ վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք րոպեն մեկ` մեկ փոխանցում:
«Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն»,-գրել է նա։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան