Քանյե Ուեսթն ընրողների հետ առաջին հանդիպմանը խոսել է իր՝ աբորտից փրկվելու մասին
Հայտնի ռեփ երաժիշտ, պրոդյուսեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթն առաջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ։ Ren.tv-ի փոխանցմամբ, հանդիպմանը եկել է 200 մարդ, իսկ Քանյեն ներկայացել է զրահաբաճկոնով։
Իր ելույթի սկզբում Ուեսթը նշել է, որ ընտրություններին մասնակցելու իր որոշմանը պատճառը ամենևին դեմոկրատներից աֆրոամերիկացիների ձայները վերցնելը չէ։
Ապա նա խոսել է կորոնավիրուսի մասին, պատմել իր մանկությունից, մեջբերում արել Աստվածաշնչից։ Նախագահի թեկնածու երգիչը պատմել է, որ իր կյանքը փրկել է մայրը, քանի որ հայրը ստիպել է նրան աբորտ անել։ Այդ հիշողությունները հուզել են երգչին, նա սկսել է լացել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը դիմել է ընտրական հանձնաժողով՝ նախագահական ընտրություններում գրանցվելու համար
- Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
- Թրամփը հայտնել է, որ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն
- Քանյե Ուեսթի նախագահ դառնալու ցանկությունը որակվել է որպես հոգեկան հիվանդություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները