Մեկնարկում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավի մեկինարկի մասին։
Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հավաքագրված ողջ գումարը կուղղվի սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրմանը՝ սկսած վնասված տները վերակառուցելուց, համայնքները վերականգնվող էներգիայով և խմելու ջրով ապահովելուց, տուժած համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուց, սահմանային հիվանդանոցները հզորացնելուց մինչև դպրոցականներին հեռավար կրթության համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելը։
«Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել՝ փոխանցումներ կատարելով «Հայաստան» հիմնադրամի բանկային հաշվեհամարներին (տե՛ս կայքէջում) և նպատակի դաշտում նշելով՝ «Սահմանային համայնքների հզորացում», ինչպես նաև հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակում՝ https://www.himnadram.org/hy»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Նվիրատվությունները կարելի իրականացնել նաև Սփյուռքում գործող Հիմնադրամի տեղական մարմինների միջոցով։ Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերած գումարների չափը համակարգը գեներացնում է այս էջում: Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին։
Հարակից հրապարակումներ`
- Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը. Տավուշի մարզպետ
- «Հայրենիք» կուսակցությունը կօգնի Տավուշին ռազմական ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում