Իտալացի իմունոլոգը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը զգալիորեն կթուլացնի կորոնավիրուսը: 2019-nCoV- ի երկրորդ ալիքն ավելի թեթև կլինի: 360tv.ru-ի հաղորդմամբ, այսպիսի եզրահանգման են եկել Միլանի պետական համալսարանի իմունոլոգները և Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի մասնագետները ՝ համատեղ ուսումնասիրության ընթացքում:
«Հիմա մեզանից ոչ մեկը չի կարող հաստատ ասել, թե կոնկրետ ինչ է լինելու: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ երկրորդ ալիք կլինի, բայց դա կլինի զգալիորեն շատ թեթև, քան այն, որի հետ մենք գործ ունեցանք գարնանը»,- Միլանի պետական համալսարանի պրոֆեսոր Մարիո Կլերիչիի խոսքը, ով ղեկավարում էր ուսումնասիրությունը, մեջբերել է Ռիա նովոստին։
Իմունոլոգը նշել է, որ կորոնավիրուսը լրջորեն կթուլանա ամռան ամիսներին արևի ճառագայթահարման երկարատև ազդեցությունից հետո:
«Եթե նախկինում մենք նկատում էինք հազարավոր ակտիվ վիրուսային մասնիկների առկայություն, որոնք կարող են առաջացնել հիվանդություն, ապա երկար ուլտրամանուշակագույն ճառագայթումից հետո նրանց թիվը տասնյակ անգամ քչանում է և նվազում է մինչև մեկ մասնիկի», - ասել է Կլերիչին և շեշտել, որ այժմ գիտնականներն ու բժիշկները շատ ավելի բան գիտեն վիրուսի մասին, քան նրանք գիտեին մարտին:
Նախկինում Կլերիչիի ղեկավարությամբ հետազոտողները պարզել էին, որ ուլտրամանուշակագույնը, նույնիսկ փոքր չափաբաժիններով, ակնթարթորեն չեզոքացնում է վիրուսը:
Նրա խոսքով, երկրորդ ալիքն ավելի թեթև կլինի, քանի որ բժշկական համակարգը պատրաստ է վարակի դեմ պայքրին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին
- Ըստ ԱՀԿ-ի՝ նույնիսկ վաղը կարող է բռնկվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը
- Եվրամիությունում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիք է
- ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի