ԱԻՆ. Ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ էր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռումբի վերաբերյալ ահազանգերի թիվն ավելացել է, գրեթե ամեն օրը ԱԻՆ-ը նման ահազանգեր է ստանում։ Դրանցից որևէ մեկը բարեբախտաբար իրականությանը չի համապատասխանել։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի հասցեներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել
- Ահազանգ «Մեգամոլ Արմենիա»-ում տեղադրված ռումբի մասին. տարհանվել է1800 քաղաքացի
- Ահազանգ. «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված
- Կապույտ մզկիթում պայթունավտանգ ոչինչ չի հայտնաբերվել
- Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան