Լիբիական հակամարտության խճանկարն ավելի բազմազան է դառնում․ Արմեն Պետրոսյան
Լիբիական հակամարտության խճանկարն ավելի բազմազան է դառնում․ դրան միջամտելու իրավասություն է ստացել նաև Եգիպտոսը։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նշվում է, որ հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանի փակ, գաղտնի նիստում որոշում է կայացվել արտոնել երկրի ԶՈւ-ին՝ անհրաժեշտության դեպքում միջամտել լիբիական հակամարտությանը․ նման հայցով Կահիրեին էր դիմել հակամարտ կողմերից ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի ղեկավարությունը, որը գործում է Լիբիական ազգային բանակի հետ համատեղ։
«Այսպիսով, լիբիական թնջուկին ներգրավված արտաքին դերակատարներն են Թուրքիան՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության կողմից, Ռուսաստանը (ոչ պաշտոնապես՝ ռազմականացված խմբավորումների տեսքով), Եգիպտոսը (որին կարելի է դիտարկել որպես արաբական հիմնական խաղացողների ներկայացուցիչ)։ Ի դեպ, վերջին խմբին մոտ դիրքորոշում ունի նաև Ֆրանսիան։
Լիբիական հակամարտության շրջանակում արաբական դերակատարների ակտիվացումը պատահական չէ։ Այն պայմանավորված է հատկապես վերջին տասնամյակի ընթացքում տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներում արաբական դերակատարների կողմից մրցակիցներին՝ Թուրքիային և Իրանին զիջելու իրողությամբ։ Եվ նման գործելաոճով արաբական երկրները փորձում են վերականգնել ընկրկված դիրքերը։
Ինչ խոսք, բավականաչափ բարդ է կանխատեսել հետագա զարգացումները Լիբիայում, այդ համատեքստում նաև՝ Թուրքիա-արաբական երկրներ ուղղակի բախումը։ Բայց միանշանակ է, որ արտաքին շահերի նման խայտաբղետությունն ավելի է բարդացնելու լիբիական թնջուկի հանգուցալուծումը։
Հայաստանի տեսանկյունից, հատկապես Ադրբեջանի հետ վերջին լարվածության և դրա հետ կապված Թուրքիայի դիրքորոշման համատեքստում, բավականաչափ լայն դաշտ է բացվում առնվազն քաղաքական և քարոզչական տեսանկյունից արաբական գործընկերներին և Ռուսաստանին պարբերաբար աջակցության ցուցաբերման առումով։
Վստահաբար, դա նոր հարթություն կբարձրացնի նշված երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության մակարդակը և արդարացի պատասխան կլինի Անկարայի սադրիչ գործելաոճին»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան