Գերմանիան համաճարակից դուրս կգա հաղթանակած
Հայտնի է այն երկիրը, որը շահել է կորոնավիրուսից: Խոսքը տնտեսական իրավիճակի մասին է, թե ինչպես է համաճարակն ազդել ֆինանսական կայունության վրա: kp.ru-ի հաղորդմամբ, վերլուծաբանները The New York Times- ին ասել են, որ այդ երկիրը Գերմանիան է։
Մինչև համաճարակը ԱՄՆ-ն և Չինաստանը համարվում էին աշխարհի տնտեսական հսկաները: Բայց ՉԺՀ-ն առաջինն է բախվել կորոնավիրուսին․ ավելի վաղ են գնացել ինքնամեկուսացման և լուրջ կորուստներ են կրել։ Միացյալ Նահանգները համարվում է ամենատուժած երկիրը ՝ կորոնավիրուսի 3,773,260 հաստատված դեպք: Նախորդ շաբաթվա ընթացքում 31 նահանգում նոր դեպքերի աճ է նկատվում:
Բայց ամենակարևորը` երկու երկիրն էլ անցել են համաճարակի ճգնաժամի միջով, մեծ պարտքեր են կուտակել։ Գերմանիան նույնպես ունի պարտքեր, բայց փոքր:
Համաշխարհային առևտուրը նվազում է, բայց նույնիսկ այստեղ Գերմանիան առաջատարների շարքում է արտահանման առումով, քանի որ գերմանացի արտադրողները կարողացել են վաստակել գործարար հեղինակություն: Երկրին հաջողվել է խուսափել գործազրկության լուրջ աճից ՝ շնորհիվ պետական ծրագրի, ընկերությունները ստանում են նպաստներ՝ աշխատատեղերը պահպանելիս:
«Ի տարբերություն շատ այլ երկրների, Գերմանիան ի վիճակի է հաղթահարել ճգնաժամային բոլոր երևույթները», - ասում են փորձագետները: