ԵՕԿ ասոցիացան ինքնամեկուսացումից հետո աստիճանաբար վերադառնում է գործունեության
Եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների ասոցիացան /ԵՕԿ / գրեթե չորս ամսվա ինքնամեկուսացումից և սահմանափակումներից հետո աստիճանաբար վերադառնում է լիարժեք գործունեության, գրում է ՀԱՕԿ-ը։
Պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին անգամ, նստավայր է ժամանել նախագահ Նիլս Նյուգորը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին համաճարակի ընթացքում կազմակերպության անխափան աշխատանքը ապահովելու համար:
ԵՕԿ նախագահը նաև այցելել է Լոզանի ՄՕԿ-ի կենտրոնակայան: Նիլս Նյուգորը և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը քննարկել են մայրցամաքում սպորտի զարգացման, եվրոպական ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու, մի շարք երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման և միջազգային մրցումներ անցկացնելու մասին։
Հուլիսի 26-ին ԵՕԿ պատվիրակությունը կայցելի Լեհաստանի Կրակով և կհանդիպի եվրոպական երրորդ խաղերի կազմակերպիչների հետ:
Վերսկսվել են 15-րդ եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի կազմակերպման աշխատանքները։ Այն պետք է անցկացվի փետրվարի 6-13-ը Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Ակնկալվում է, որ փառատոնը առաջին օլիմպիական իրադարձությունը կլինի համաճարակի ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները