Կադիրովը Պոմպեոյին հրավիրել է Չեչնիա՝ ի պատասխան սև ցուցակում ներառվելու
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հրավիրել է Չեչնիա այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը «սև ցուցակում» ներառեց չեչենական առաջնորդին: Համապատասխան տեսաուղերձը տեղադրվել է Գրոզնիի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակող ընկերության Telegram ալիքում: Այս մասին գրում է Gazeta-ն։
Կադիրովը նշում է, թե ցանկանում է խոսել և պարզել, թե ով է իրականում ոտնահարում մարդու իրավունքները:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Ռամզան Կադիրովը ներառված է «սև ցուցակում»: Միացյալ Նահանգները նրան մեղադրում են խոշտանգումների, արտադատական մահապատժի և այլ հանցագործությունների կազմակերպման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա