ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին «ցուցաբերել առավելագույն զսպվածություն»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությամբ և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը՝ նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն ՝ խուսափելու համար լայնածավալ հակամարտությունից, որը կարող է լինել աղետ», - ասվում է փաստաթղթում:
Սա Գլխավոր քարտուղարի երկրորդ հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի սրման սկզբից ի վեր:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում հրետակոծման կապակցությամբ, ինչը հանգեցրել էր զոհերի: Նա այնուհետև կոչ էր արել անհապաղ անել ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու համար, և աջակցել էր Մինսկի խմբի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին