Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1049 դեպք:
Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 903:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան