Քաղաքագետ. Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը Մամեդյարովին մեղադրելն էր ու թայմ աութ վերցնելը
Քաղաքագետ Ստեփան Դանեիլյանի համոզմամբ, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովի հրաժականը Ալիևի համար պարտադրված քայլ էր։
«Հասկանալի է, որ սահմանի միջադեպից հետո հնարավոր չէր շարունակել բանակցությունները, դրա սառեցման փուլ է սպասվում, իսկ բանակցություններից հրաժարվելը հնարավոր չէ։
Դրա այլընտրանքը պատերազմն է, որն աշխարքաղաքական պատճառներով Ադրբեջանի համար կարող է ողբերգական ավարտ ունենալ։
Միակ տարբերակը Մամեդյարովին մեղադրելն էր ու թայմ աութ վերցնելը, մինչև նոր նախարարը գործերին «ծանոթանա», հետո կյանքը մի բան ցույց կտա»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ագրեսիվ և ռազմատենչ Ադրբեջանին ԱԳ նախարար պետք չէ
- Ալիևն աշխատանքից ազատել է արտաքին գործերի նախարար Մամեդյարովին
- Ալիևը պատմել է՝ ո՞րտեղ էր Մամեդյարովը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում